Մատչելիության հղումներ

4-5-բալլանոց երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:29-ին գրանցվել է Հայաստան՝ Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում`3 բալլ, Երևան քաղաքում՝ 2 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG