Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երևանում՝ 2022-ի գարնանը։
Հրավիրողը Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն է, ում գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է հանձնաժողովի նիստին:
Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր:
Այս տարվա սեպտեմբերին Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը։ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը ևս կանցկացվի Երևանում՝ 2022-ի չորրորդ եռամսյակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը․ խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում