Իսպանիայի և Պորտուգալիայի հատուկ ծառայությունները համատեղ գործողության արդյունքում Ատլանտյան օվկիանոսում առագաստանավ են խուզարկել ու հայտնաբերել ավելի քան 5 տոննա կոկային։
Թմրանյութի մեծ խմբաքանակը Լատինական Ամերիկայից Եվրոպա էր տեղափոխվում հագուստի համար նախատեսված 183 մեծ փաթեթներում։
Նավի վրա գտնվող երեք անձինք՝ Իսպանիայի երկու քաղաքացի և մեկ պերուացի ձերբակալվել են։
Իրավապահների տվյալներով՝ նրանք թմրաբիզնեսի բանդայի անդամներ են։