Վերջին երեք օրերի ընթացքում Պանամայի իրավապահները թմրանյութի խոշոր խմբաքանակներ են հայտնաբերել: Առգրավված 7 տոննա կոկաինը մոտավորապես 70 միլիոն դոլար է գնահատվում:
Նախ Կարիբյան ծովում ԱՄՆ-ի ուղղությամբ շարժվող արագընթաց մոտորանավակ էր ձերբակալվել, որի մեջ հայտնաբերվել էր 4 տոննա կոկաին: Նավում գտնվող հինգ կոլումբիացիները ձերբակալվել են:
Երկրորդ գործողության մասին հաղորդվել է երեկ: Երկրի արևմուտքում հետախուզական ծառայության օժանդակությամբ անցկացված գործողության արդյունքում 3 տոննա կոկաին է հայտնաբերվել, բայց իրավապահներին չի հաջողվել որևէ մեկին ձերբակալել: