Մատչելիության հղումներ

5 կոլումբիացիներ փորձել են Պանամա հասցնել 4 տոննա կոկաին


Առգրավված թմրանյութեր, արխիվ
Առգրավված թմրանյութեր, արխիվ

Պանամայի առափնյա պաշտպանության պարեկային նավերը կալանքի տակ են վերցրել մի նավակ, որում եղել է մոտ 4 տոննա կոկաին:

Թմրանյութի մաքսանենգներին ձերբակալել են Իսլա Գրանդե կղզու մոտակայքում:

«Հարյուր ձիաուժի չորսական շարժիչներով այս նավակում Կոլումբիայի հինգ քաղաքացիներ էին, նրանք փորձել են հասնել մեր ափ, բայց մեր նավը դա կանխել է: Կոլումբիացիների նավակում եղել է արգելված թմրանյութով լցված 3989 պարկ», - ասել է Պանամայի առափնյա պարեկային ծառայության տնօրեն Խուան Մանուել Պինոն:

Կենտրոնական Ամերիկան և Մեքսիկան համարվում են հիմնական տարանցիկ ուղիները, որոնցով մաքսանենգները կոկաինը հասցնում են ամերիկյան սև շուկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG