Ռուսաստանը ոչ միայն առանցքային դերակատարում ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր Հայաստանի տնտեսության մեջ, այսօր Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բացման ուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:
Շեշտելով, որ 2019 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ, Փաշինյանը տեղեկացրել է՝ Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի Հայաստանում ենթակառույցների զարգացման գործում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան ուղարկված տրանսֆերտները 37 տոկոսով աճել ենՀայաստանի կառավարության ղեկավարը վերջերս կատարված ներդրումներից մասնավորապես առանձնացրել է համավարակի դեմ պայքարի պայմաններում Հայաստանի համար Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը:
«Մեզ անհրաժեշտ է կատարելագործել մեր տնտեսական հարաբերություններն այնպես, որ դրանք նպաստեն մեր երկրներում մրցունակ տնտեսությունների զարգացմանը: Ասվածի համատեքստում կարևոր ենք համարում մեր տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը, որը պետք է հիմնված լինի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի վրա», - եզրափակել է գործադիրի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տնտեսական ակտիվության աճը ավելի քան տասն անգամ դանդաղել է. ՎիճկոմՀայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստը մեկնարկել է այսօր՝ Երևանում։
Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովներն անցկացվում են 2011 թվականից՝ ընդլայնելու համագործակցությունը երկու պետությունների տարածքային միավորների միջև: