Ղրղըզստանի կառավարությունը հրաժարական տվեց

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Ղրղըզստանում, 11-ը ապրիլի, 2021թ․

Հրաժարական է տվել Ղրղըզստանի կառավարությունը։ «Ազատության» ղրղըզական ծառայության փոխանցմամբ՝ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը։

Ապրիլի 11-ի հանրաքվեում հավանության արժանացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ղրղըզստանն անցել է նախագահական կառավարման, վերացվել է վարչապետի պաշտոնը, իսկ կառավարությունը դարձել նախարարների կաբինետ, որի նախագահը միաժամանակ զբաղեցնում է նաև երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղրղզստանի նախագահը նոր լիազորություններ է ստանումՂրղըզստանի խորհրդարանը հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը