Մատչելիության հղումներ

Ղրղզստանի նախագահը նոր լիազորություններ է ստանում


Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը քվեարկում է ընտրատեղամասում, Չոն Արիկ, 11ապրիլի, 2021 թ.
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը քվեարկում է ընտրատեղամասում, Չոն Արիկ, 11ապրիլի, 2021 թ.

Ղրղզստանի քաղաքացիները հանրաքվեով հավանություն են տվել նախագահի լիազորությունների ընդարձակմանը:

Ըստ Բիշքեկից ստացված հաղորդագրության, Սահմանադրության լրամշակման հարցով հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը:

Սահմանադրությունը լրամշակելու առաջարկը ներկայացրել է հենց նախագահ Սադիր Ժապարովն, ով, ըստ Reuters լրատվական գործակալության, «իշխանությունը գրավել է 2020 թվականին՝ անցած 15 տարվա ընթացքում թվով արդեն երրորդ հեղաշրջման արդյունքում»:

Լրամշակումները նախագահին թույլ կտան պաշտոնավարել երկրորդ անգամ, նշանակել կառավարություն և լիազոր ներկայացուցիչներ շրջանային վարչակազմերում, ընդունել խորհրդարանական ընտրություններ և հանրաքվեներ անցկացնելու որոոշումներ և արտակարգ դրություն սահմանել:

Ժապարովն ասել է, թե այդ լրամշակումներն «անհրաժեշտ են երկրում քաոտիկ կառավարմանը վերջ տալու համար»:

ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդն ավելի վաղ հայտարարել են, որ լրամշակումները սպառնում են իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությանը և անձնական ազատությունների պաշտպանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG