Այսօր Կիևում տեղի կունենա Եվրամիություն-Ուկրաինա 23-րդ գագաթնաժողովը, կքննարկվի Ուկրաինայի և ԵՄ-ի տնտեսական ինտեգրման խորացումը, հիբրիդային սպառնալիքներին և էներգետիկ անվտանգության հարցերին հակազդելու համագործակցությունն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ արտգործնախարարները հաջորդ երկուշաբթի օրը կքննարկեն Դոնբասի հարցըԱկնկալվում է նաև, որ Ուկրաինան և ԵՄ-ն կստորագրեն «բաց երկնքի» համաձայնագիր, որը թույլ կտա մատչելի գներով ուղևորափախադրումներ իրականացնող ավիաընկերություններին բացել ավելի շատ նոր չվերթներ և ավելի շատ իրավունքներ և ֆինանսական երաշխիքներ տրամադրել ուկրաինացի ուղևորներին:
Ուկրաինայից կպահանջվի ավիացիոն օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական համատեղ ավիացիոն տարածության երկրներում գործող նորմերին:
Գագաթնաժողովին ԵՄ-ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ուկրաինան՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին: