Մատչելիության հղումներ

ԵՄ խորհուրդը քննարկելու է Ռուսաստանի հետ հարաբերությունները


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Բրյուսել, արխիվ, 21 սեպտեմբերի, 2020թ.
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Բրյուսել, արխիվ, 21 սեպտեմբերի, 2020թ.

Եվրոպական խորհուրդը, որի կազմում եմ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, հոկտեմբերի 12-ին Բրյուսելում քննարկելու է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները:

Օրակարգում մի շարք թեմաներ են, այդ թվում` Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործը, Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունները, Եվրամիություն-Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքները և մարդու իրավունքները:

Նախատեսվում է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական խորհրդի փոխնախագահ Ժոզեպ Բորելը զեկույց կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Բելառուսի իրավիճակի և մի շարք այլ երկրներում տեղի ունեցող զարգացումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG