Միացյալ Նահանգների և Եվրամիության ներկայացուցիչներն այսօր Դոհայում հանդիպում կանցկացնեն «Թալիբան» շարժման ղեկավարության հետ:
Եվրամիության խոսնակ Նաբիլա Մասրալին վստահեցնում է, որ Աֆղանստանում «Թալիբան»-ի կառավարությունը ճանաչելու մասին խոսք չկա, փոխարենը կքննարկվեն հումանիտար հարցեր, ինչպիսին են` բոլոր ցանկացողների համար երկրից ազատ ելքը, մարդասիրական օգնության հասանելիությունը, կանանց իրավունքները հարգելը և այլն։
Արևմուտքը նաև ցանկանում է թալիբներից երաշխիքներ տալ, որ նրանք ապաստան չեն տրամադրի ահաբեկիչներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Աֆղանստանում ազգային լրատվամիջոցների մոտ 70 տոկոսը փակվել էԱֆղանստանում թալիբները լայն սահմանափակումներ են կիրառում ԶԼՄ և խոսքի ազատության նկատմամբ․ HRWԹալիբները մտադիր են Աֆղանստանում վերականգնել մարմնական կոշտ պատժաձևերըԱվելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Բրյուսելն արդեն մեծացրել է Աֆղանստանին տրամադրվող օգնության մատակարարումները, չնայած դա կարող է բավարար չլինել սովն ու հումանիտար ճգնաժամը կանխելու համար:
Թալիբները վերահաստատել են հանդիպմանը մասնակցելու պատրաստակամությունը և վստահեցրել, որ ցանկանում են դրական հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ: