Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ազգային լրատվամիջոցների մոտ 70 տոկոսը փակվել է


Աֆղանստանում ազգային լրատվամիջոցների մոտ 70 տոկոսը փակվել է «Թալիբան» շարժման կողմնակիցների իշխանության գալուց հետո, ռուսական TASS-ի հաղորդմամբ` հայտնել է Աֆղանստանի լրագրողների միության ներկայացուցիչ Մասրուր Լոտֆին:

«Տեղական ԶԼՄ -ների փակման հիմնական պատճառները անվտանգության և տնտեսական խնդիրներն են», - ասել է նա` հավելելով, որ անցկացված հարցման համաձայն` ներկայումս երկրի լրատվամիջոցների միայն 30 տոկոսը կարող է շարունակել իր մասնագիտական գործունեությունը:

Լոտֆին մանրամասնել է, որ «նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնք դեռ գործում են, գտնվում են անվտանգության մշտական ռիսկի տակ և լրջորեն անհանգստացած են ֆինանսական աջակցության բացակայությամբ»:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս արձանագրել էր, որ օգոստոսից` Աֆղանստանի վերահսկողությանը հասնելուց ի վեր թալիբները «լայն սահմանափակումներ են կիրառում զանգվածային լրատվամիջոցների և խոսքի ազատության նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG