Մատչելիության հղումներ

Թալիբները մտադիր են Աֆղանստանում վերականգնել մարմնական կոշտ պատժաձևերը


Թալիբների ներկայացուցիչ Նուրուդդին Թուրաբին, արխիվ
Թալիբների ներկայացուցիչ Նուրուդդին Թուրաբին, արխիվ

Թալիբները մտադիր են Աֆղանստանում վերականգնել մարմնական կոշտ պատժաձևերը․ խոսքը ձեռք կտրելու, մահապատժի մասին է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչ Նուրուդդին Թուրաբին, ով խմբավորման նախորդ կառավարությունում զբաղեցնում էր Բարեգործների ընդլայնման նախարարի պաշտոնը։

«Ձեռքը կտրելը անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար», - հայտարարել է Թուրաբին՝ հավելելով, որ նման պատժաձևը զսպող ազդեցություն ունի։

«Թալիբան»-ի ներկայացուցիչը, սակայն, դժվարացել է պատասխանել՝ արդյոք պատիժներն իրականացվելու են հրապարակային։

Աֆղանստանում թալիբների իշխանության օրոք սպանության համար որպես պատժաձև էր նախատեսված մահապատիժը, գողության համար՝ ձեռքը կտրելը, ավտովթարի համար՝ ձեռքը և ոտքը կտրելը։ Այն ժամանակ «Թալիբանը» պատիժը իրականացնում էր հրապարակային՝ Քաբուլի մարզադաշտում։

XS
SM
MD
LG