Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ իրականացված գործողությունների թվում Հադրութի գործողությունը հատուկ նշանակություն ունի ինչպես ռազմական, այնպես էլ ռազմավարական տեսանկյունից, հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
«Այդ գործողության հաջող ավարտը մեզ թույլ տվեց հասնել մեր նպատակին՝ Ղարաբաղի ազատագրմանը», - ասել է Իլհամ Ալիևը երեկ Խոջավենդի շրջանի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիներն, Արցախի օմբուդսմենի փոխանցմամբ, Հադրութում երկու խաղաղ բնակչի են գնդակահարել«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն ընդգծել է, որ Հադրութի դիրքն առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական առումով, քանի որ լեռնային տարածք է. - «Ավանը շրջապատող բարձունքները թույլ են տալիս վերահսկել ընդարձակ տարածք: Հադրութը գրավելը շատ բարդ էր ռազմական տեսանկյունից: Միաժամանակ, Հադրութի գրավմամբ նոր հնարավորություններ բացվեցին մեր հետագա ծրագրերի համար»:
Ադրբեջանի նախագահի փոխանցմամբ՝ Հադրութի շուրջ կատաղի մարտեր են ընթացել մի քանի օր, և երեկ «Հադրութն օկուպացիայից ազատագրելու առաջին տարեդարձն էր»:
Ալիևի խոսքով՝ Հադրութի գործողության մեկ այլ նշանակությունն էր այն, որ Հայաստանի ղեկավարությունը և հայկական բանակը չէին սպասում ադրբեջանական բանակի առաջխաղացում Հադրութի ուղղությամբ. - «Նրանք կարծում էին, որ մենք կշարժվենք Ֆիզուլիի ուղղությամբ: [...] Հադրութի գրավումն իրոք պահանջում էր շատ մեծ ինքնազոհություն և պրոֆեսիոնալիզմ: Իրականացնելով այդ գործողությունը՝ մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք Հայաստանին և ամբողջ աշխահին մեր ուժը»:
Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Հադրութի կորուստը Հայաստանի մոտ «հսկայական բարոյա-հոգեբանական ցնցում է առաջ բերել», և հայկական կողմը երկար ժամանակ թաքցնում էր տեղի ունեցածը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը հայտնում է՝ Հադրութում իրավիճակն ամբողջությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակՇուշիում դրոշ բարձրացնելու նպատակը «դրված էր պատերազմի առաջին օրվանից»
«Նույնիսկ պատերազմի ժամանակ, բազմաթիվ հարցազրույցներ տալով, ես չէի կարող խոսել մեր բոլոր ծրագրերի մասին, քանի որ դա ռազմական գաղտնիք էր: Մեր հիմնական նպատակն այն էր, որ լիակատար հաղթանակ տանենք, դրոշ բարձրացնենք Շուշայում [Շուշի]: Այժմ ես կարող եմ ասել, որ այդ նպատակը դրված էր պատերազմի առաջին օրվանից, և մենք այն իրականացրինք», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նաև հայտարարել է Իլհամ Ալիևը:
Նա հայտնել է, որ Հադրութի հետ կապված մեծ ծրագրեր ունեն, ցանկանում են այն վերածել «միջազգային մշակույթի և զբոսաշրջության կենտրոնի»:
Ադրբեջանի նախագահը նաև Հադրութում կառուցվելիք մզկիթի, այլ շինությունների հիմքերն է գցել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը նոր մանրամասներ է պատմել Արցախում հրադադարի եռակողմ պայմանավորվածությունների ձեռքբերման գործընթացիցՓաշինյանը պարզաբանում է՝ իր ձևակերպումը ոչ թե Շուշիի ծագումնաբանությանն էր վերաբերում, այլ՝ կարգավիճակինՆիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչու է մերժել հրադադարի հնարավորությունը հոկտեմբերի 20-ին