44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվել է ավելի քան 91 հազար մարդ․ փոխարտգործնախարար

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվել է ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են, ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք ուրիշ տեղ չենք գնալու, մինչև կյանքներիս վերջ կմնանք էստեղ». Թաղավարդի բնակիչ

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 72-րդ նստաշրջանում Գևորգյանը շեշտել է՝ հայկական կողմն անընդունելի է համարում Արցախում մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտումը և ակնկալում է բռնի տեղահանված անձանց խնդիրները լուծելու հարցում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործուն աջակցությունը։

Փոխարտգործնախարարը վերահաստատել է՝ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որը, նրա համոզմամբ, կհասցեագրի նաև Լեռնային Ղարաբաղում իրենց բնակության նախկին վայրեր բոլոր հայերի վերադարձի խնդիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կոտրված մեջքով չապրել ու ամեն ինչ նորից ստեղծել». պատերազմի հետևանքով սեփական բնակավայրերից հեռացել է 42 հազար արցախցի