Բանակին ժամկետանց հրթիռներ վաճառելու մասին Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված քրեական գործով անցնողի միայն մեդալների ցանկը պատկառանք է առաջացնում, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով՝ «բայց, երբ նայում ես գործողությունները, որոնք սպասարկել է տվյալ անձը հարց է առաջանում, բա էսպիսի վիճակով, էսպիսի մոտեցմամբ, եթե գեներալիտետն է ներքաշված սենց բանի, բա մենք հաղթանակ ո՞նց պիտի կերտեինք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հաղորդում է ԶՈՒ-ում մոտ 4,7 մլն դոլարի չարաշահում բացահայտելու մասին, ձերբակալվել է նախկին բարձրաստիճան զինվորականՕրերս ԱԱԾ-ն հաղորդեց, որ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Խոսքը բանակին ժամկետանց հրթիռներ վաճառելու մասին է։ ԱԱԾ-ի միջոնորդությամբ Տոնոյանն և Գալստյանը կալանավորվել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստվում է բողոքարկել իրեն կալանավորելու որոշումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հաստատում է՝ Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է, ներգրավվել որպես մեղադրյալԴավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել էր հեղափոխությունից հետո։ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարությունից 11 օր անց ազատվեց պաշտոնից՝ հայտարարելով․ - «Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման, և ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»։
«90-ականների հաղթանակը եղավ, որովհետև էդպիսի բաները բացառված էին»
«Ազատության» դիտարկմանը, թե մի՞թե այն ժամանակ չէին տեսնում, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ է հիմա տեղի ունենում այս ամենը, Քոչարյանը պատասխանեց․ - «Ամեն ինչ տեսնելու համար, առաջին հերթին նշանակված ղեկավարությունը պետք է տեսներ, նշանակված գործադիր այդ կառույցի ղեկավարությունը պետք է տեսներ, բա որ ասում են՝ կադրային փոփոխություններ, և այդ կադրային փոփոխությունների որակը շատ կարևոր է՝ ցանկացած գործում առաջնահերթ արդյունք արձանագրելու համար, հո սուտ չէ։ Դուք հիմա Տոնոյանին եք հիշատակում, բա պարոն Վանեցյանն ինչո՞վ էր զբաղվում, չէ որ բանակային հակահետախուզությունն անմիջապես իր հսկողության տակ էր, բա ո՞նց եղավ, որ հիմա հնարավոր եղավ էս ծավալի գործերի մասին խոսել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կալանավորվեցին․ նրանք մեղադրանքը չեն ընդունում90-ականների հաղթանակը եղավ, որովհետև էդպիսի բաները բացառված էին, ասաց Քչարյանը՝ շեշտելով՝ առաջին հերթին բանակը պետք է լինի շատ ստերիլ և պատիվն այնտեղ պետք է լինի բոլորի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2019-ի մայիսին` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից առաջին անգամ ազատ արձակելուց հետո ծավալուն ելույթ ունեցավ ու հայտարարեց 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ապրիլյան քննիչ հանձնաժողովով Սերժ Սարգսյանին պատժելու ծրագիրը ձախողվել է. միֆեր են պայթել». հանձնաժողովի անդամ, պատգամավորՀանձնաժողովը ստեղծվեց, ամիսներ շարունակ ուսումնասիրեց ապրիլյան պատերազմի հանգամանքները, կոպուպցիայի և թերացումների մասին զեկուցումներն ու հաղորդումները, հարցաքննեց բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նախկին արտգործնախարարին և բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների։ Միայն 2016-ին Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովն է մերժել քննիչ հանձնաժողովի հրավերը: Հանձնաժողովի զեկույցը քննարկվեց փակ ձևաչափով։ Քննարկումից հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ հանձնաժողովը պարզել է հայկական կողմի ձախողման խորքային պատճառները։
«Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի նախագահը երեկ ասաց՝ դեռ այն ժամանակ էր ահազանգում, որ նման բան կա հատկապես ավիացիայի հետ կապված։
«Ոչ միայն ահազանգել եմ, նաև փակ նիստում ավիացիային նվիրված մի ամբողջ գլուխ կա մեր զեկույցում 2016 թվականի քառօրյա պատերազմի վերաբերյալ։ Բա ինչո՞ւ էն ժամանակ ավիացիան չէր օգտագործվում, հիմա պարզվում է, որովհետև ի՞նչն օգտագործեին, 44-օրյա պատերազմում օգտագործեցինք ու տեսանք, թե ինչ վիճակում էին, բայց էդ վիճակի համար, էսօրվա բոլոր ռևանշիստական ուժերն առավոտից իրիկուն գոռում են, որ պատերազմը պարտվել է, որովհետև իշխանությունները չեն կարողացել կառավարել։ Իշխանությունները ժառանգել են այն, ինչ-որ հիմա է բացահայտվում, և հիմա արագ պետք է այդ բացահայտումներն անել, էդ էջը փակել և գնալ առաջ, մտածել ապագա բանակի կառուցման մասին և ապագա բանակի կառավարիչների մասին, որովհետև կառավարիչների որակից է կախված, թե մենք մեր անվտանգային համակարգի կորուստներն ինչպես կվերակառուցենք, ինչպես կլրացնենք և կմտածենք ապագայի մասին», - ասաց Քոչարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․