Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 627-ով՝ հասնելով 265 հազար 317-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 25 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 832-ով և հասել 244 հազար 842-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 533 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 755 հազար 63-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 397-ի, ևս 1218 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 860 մարդ։