Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 907-ով, բուժվածներինը՝ 669-ով, գրանցվել է մահվան ևս 18 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 13 հազար 804 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 907 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 669-ով, գրանցվել է մահվան 18 դեպք:

Հոկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 264 հազար 690 դեպք, որոնցից 244 հազար 10-ն` առողջացած, 5372-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 հազար 94 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 747 հազար 530 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1214 է:

Արցախում գրանցվել է մեկ դեպք

Արցախում երեկ կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի1 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում այս տարի իրականացվել է 13 հազար 360 քաղաքացու հետազոտություն, որից 1161-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

XS
SM
MD
LG