Չեխիան շարունակում է աջակցել՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այսօր հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։
Չեխիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ Չեխան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն ողջունում են ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն կողմերի դիրքորոշումները մնում են անփոփոխ«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ վերջերս կայացած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հովանու ներքո, որը տեղի է ունեցել Նյու Յորքում», - ասաց արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, հանդիպել են Նյու Յորքում՝ սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում։ Համանախագահներն ու արտգործնախարարները, հայտարարության համաձայն, քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը ՄԱԿ-ին և անդամ երկրներին կոչ է անում չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը«Հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է օրակարգում»
Հայաստանի արտաքին քազաքական գերատեսչության ղեկավարն իր հերթին շեշտել է՝ հակամարտության խաղաղ կարգավորումը, քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում։
Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է Եվրոպական Միության դիրքորոշմանը, այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության երկարատև, կայուն լուծման փնտրտուքին, ասաց Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ համանախագահների այցը Ղարաբաղ կնպաստի նախապատրաստելու Փաշինյան-Ալիև հանդիպումըՔննարկման օրակարգում եղել են նաև Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող բազմաթիվ հումանիտար հարցեր։ «Մանրամասն խոսել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց խնդրի մասին՝ կարևորել նրանց անհապաղ ազատ արձակումը», - ասաց Միրզոյանը։
Պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել, տասնյակ հայազգի քաղաքացիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվողներին անվանելով «ահաբեկիչներ»։
Կուլհանեկը՝ Բաքվում
Չեխիայի արտգործնախարարը երեկ ուշ երեկոյան է ժամանել Հայաստան։ Նա երեկ եղել է Բաքվում, որտեղ կայացած բրիֆինգում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու կոչ է արել, որը, նրա խոսքով, թույլ կտա ապահովել կայունություն և ամբողջ տարածաշրջանի զարգացում։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեխիայի արտգործնախարարը Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու կոչ է արել