Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական։
Հրամանագրի տեքստը տեղադրված է Արցախի նախագահի պաշտոնական կայքէջում։
Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը սեպտեմբերի 11-ին ազատվել էր Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է. Արցախի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Միքայել ԱրզումանյանըՆա այս պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի հոկտեմբերից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, փոխարինելով վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին։ Այդ ժամանակ էլ Արզումանյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
Արցախի պաշտպանության ներկայիս նախարարը Կամո Վարդանյանն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար