Մատչելիության հղումներ

Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին, հայտնում Արցախի նախագահի աշխատակազմը:

Գեներալ-մայոր Վարդանյանը ծնվել է 1966թ. մարտի 18-ին, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:

2007-2012 թվականներին եղել է ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար: 2012թ. նոյեմբերի 12-ին նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

Մասնակցել է 1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:

Պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Նշենք, որ մինչ այս Արցախի պաշտպանության նախարարն էր Միքայել Արզումանյանը: Նա նախարար էր նշանակվել 44-օրյա պատերազմի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG