Գերիների վերադարձի խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է․ Սերգեյ Կոպիրկինը՝ Հակոբ Արշակյանին

Գերիների վերադարձի խնդիրը Ռուսաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Այդ մասին այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ արձագանքելով Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ հայրենադարձումն անհրաժեշտություն է․ Միրզոյանը՝ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հակոբ Արշակյան-Սերգեյ Կոպիրկին այսօրվա հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակը բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահը Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել գերիների վերադարձը

Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող տասնյակ հայազգի քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։ Պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհուրդը բանակցություններ է սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ փոխադարձ վստահություն ստեղծելու համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի, ՄԱԿ-ում հայտարարում է Հայաստանի ԱԳ նախարարը

2022-ին լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կողմերն այսօր քննարկել են նաև այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների օրակարգին առնչվող հարցեր: