Կրեմլի փոխանցմամբ, Պուտինը և Էրդողանը վաղը քննարկելու են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Արխիվային լուսանկար

Կրեմլի մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները, վաղը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում, այլ հարցերի թվում քննարկելու են նաև Անդրկովկասում ստեղծված իրավիճակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո բոլոր հարցերը քննարկելի են. ԱԽ քարտուղար

«Կողմերի միջև հանգամանալի մտքերի փոխանակում տեղի կունենա միջազգային հրատապ հարցերի ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակի շուրջ», -հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թալիբները խոստանում են աղջիկներին «հնարավորիս շուտ» թույլատրել վերադառնալ դպրոց

Նույն աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում են քննարկել՝ «քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործակցության տարատեսակ ասպեկտները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը հուսով է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում քաղաքական կամք կդրսևորի` փոխելու դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ