Մինչև մյուս տարվա կեսը Եվրամիությունը քովիդե դեմ ավելի քան 200 միլիոն պատվաստանյութ կնվիրաբերի ցածր եկամուտներ ունեցող երկներին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մեր ամենահրատապ առաջանահերթությունը գլոբալ վակցիանացիայի արագացումն է»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նախորդ ամսվա ավարտին եվրոպական 27 երկրների չափահաս բնակչության 70 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է քովիդի դեմ, բայց ֆոն դեր Լայենին մտահագում է ԵՄ անդամ երկրներում պատվաստումների մակարդակի տատանումները:
Նա նաև նշել է, որ ԵՄ անդամ 19 երկրներն այս տարի իրենց տնտեսությունը կվերականգնեն նախահամաճարակային մակարդակի վրա, իսկ մյուսները՝ հաջորդ տարի: