Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են, այնուամենայնիվ, առայժմ չպահանջել «պատվաստման անձնագրեր» գիշերային ակումբներ, պարահրապարակներ և նմանատիպ այլ վայրեր այցելողներից՝ հրաժարվելով ավելի վաղ ընդունված որոշումից։
Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի խոսքով՝ կառավարությունն առայժմ վճռել է հետաձգել այդ որոշման կիրառումը, սակայն հնարավոր է փոփոխություն, եթե կորոնավիրուսի տարածումը կտրուկ աճ գրանցի։
Եվրոպական մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում ու Իտալիայում, անձի պատվաստված լինելը վկայող նման անձնագրերը վերոհիշյալ տիպի հանրային վայրերում պարտադիր են։