Մեկնարկել է ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը

Այսօր մեկնարկել է ստեղծվելիք Հակակոռուպիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը։

Այս պաշտոնի համար հայտ են ներկայացրել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը, իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը, Դավիթ Մկրտումյանը:

5 հոգուց բաղկացած հանձաժողովը կընտրի կոմիտեի նախագահի թեկնածուին կամ թեկնածուներին ու կներկայացնի վարչապետին։

Կոմիտեն կազմակերպելու և իրականացնելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը։ Կոմիտեի ձևավորումից հետո չի գործի 2007 թվականին ստեղծված ՀՔԾ-ն։