Ուժգին երկրաշարժ Մեքսիկայում

Երկրաշարժ Մեքսիկայում, 28-ը սեպտեմբերի, 2017թ․

Առնվազն մեկ մարդ է զոհվել անցած գիշեր Մեքսիկայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով։

Ամերիկացի սեյսմոլոգների գնահատմամբ, երկրաշարժի ուժգնությունը կազմել է ավելի քան յոթ բալ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Ակապուլկո հանսգտավայրի մերձակա լեռներում։

Մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները նշել են, որ երկրաշարժի հետևանքով քաղաքում ավերածություններ չկան։ Մի շարք թաղամասերում, սակայն, դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Մեխիկոյի հազարավոր բնակիչներ, վախենալով կրկնակի ցնցումներից, ժամեր շարունակ անց են կացրել քաղաքի փողոցներում։