Առնվազն 26 մարդ է մահացել Մեքսիկայի հարավային ափում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հաղորդում է «Ռոյթերզը»՝ նշելով, որ կան ավերածություններ։
Շուրջ 2 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 8.2 բալլ, որը զգացել է 50 միլիոն մարդ։
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել է, որ վերջին 100 տարվա ընթացքում սա ամենաուժեղ երկրաշարժն էր երկրում։
Մեքսիկայում, ինչպես նաև Էկվադորում, Կոստա-Ռիկայում, Նիկարագուայում, Պանամայում և Հոնդուրասում օդերևութաբանները փոթորիկի վտանգ են կանխատեսում։