Ղարաբաղն ականներից մաքրելու համար կպահանջվի 13 տարի, հայտարարել է Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը։
Ադրբեջանցի մասնագետների հաշվարկով՝ վերջին պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում և շրջակա շրջաններում ականապատված է մոտ 14 հազար քառակուսի կիլոմետր։ Դրանք ականազերծելու համար նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է այս տարի բյուջեից 60 միլիոն դոլար տրամադրել։
Պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ ադրբեջանցի սակրավորներին օգնում են թուրք մասնագետները, ինչպես նաև ռուս խաղաղապահները։