Հայաստանում երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 132 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` կա 89 առողջացած, գրանցվել է 7 մահվան դեպք:
Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 227 հազար 430 դեպք, որոնցից 218 հազար 331-ն` առողջացած, 4566-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3421 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 267 հազար 617 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1111 է: