Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 162-ով՝ հասնելով 227 հազար 111-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 106-ով և հասել 218 հազար 128-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 700 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 257 հազար 724-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 558-ի, ևս 1110 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 315 մարդ։