Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան, հայտնում է գլխավոր դտախաղի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով: