Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 53-ով, բուժվածներինը՝ 67-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 53-ով՝ հասնելով 225 հազար 606-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 67-ով և հասել 217 հազար 198-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 907 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 205 հազար 632-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 հազար 527, ևս 1101 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 780 մարդ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88 հազար 164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66 հազար 491, երկրորդ դեղաչափ` 21 հազար 673։