Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 89-ով, բուժվածներինը՝ 57-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 4 հազար 74 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախորդ օրն առողջացել է 57 քաղաքացի, գրանցվել է մահվան ևս 5 դեպք:

Այսպիսով, հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 հազար 553 դեպք, որոնցից 217 հազար 131-ն` առողջացած, 4 հազար 526-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 201 հազար 725 թեստավորում:

Covid-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 2796 պացիենտ:

XS
SM
MD
LG