ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսիի Սենատը ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած 10-րդ նահանգը։

«Գործադրած նպատակային ջանքերի համար իմ և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին», - ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան գրել է Արցախի նախագահ Արային Հարությունյանը՝ հավելելով․ - «Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ նպատակի իրագործման համար շարունակելու ենք մեր համառ պայքարը․․․»։