Բրիտանիայում մինչ «Մեծ յոթնյակի» հունիսի 11-ի գագաթաժողովի մեկնարկը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկու երկրների համագործակցությունն ամրապնդող փաստաթուղթ են ստորագել, որը նրանք կոչել են Ատլանտյան նոր խարտիա։
Ատլանտյան խարտիան Միացյալ Նահանգների ու Բրիտանիայի նախկին առաջնորդներ Ֆրանկլին Ռուզվելտն ու Ուինսթոն Չերչիլը ստորագրել են 80 տարի առաջ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հետագայում փաստաթղթին միացել էին նացիստական Գերմանիայի ռեժիմի դեմ հանդես եկող մի շարք երկրներ։