Մատչելիության հղումներ

«Մեծ յոթնյակը» պատմական համաձայնության է հասել հարկերի հարցում


ԵՄ տնտեսության հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, ԵՄ ֆինանսների նախարարների խմբի նախագահ Պասկալ Դոնահյուն, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը, Իտալիայի, Ֆրանսիայի և Կանադայի ֆինանսների նախարարներ Դանիելե Ֆրանկոն, Բրունո Լե Մառը և Կրիստիա Ֆրիլանդը, 5 հունիսի, Լոնդոն
ԵՄ տնտեսության հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, ԵՄ ֆինանսների նախարարների խմբի նախագահ Պասկալ Դոնահյուն, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը, Իտալիայի, Ֆրանսիայի և Կանադայի ֆինանսների նախարարներ Դանիելե Ֆրանկոն, Բրունո Լե Մառը և Կրիստիա Ֆրիլանդը, 5 հունիսի, Լոնդոն

«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները Լոնդոնում հասել են պատմական համաձայնության, որի կիրառման շնորհիվ համաշխարհային խոշորագույն ընկերությունները կզրկվեն հարկերից խուսափելու հնարավորություններից:

Մոլորակի տնտեսապես առավել զարգացած յոթ պետությունները վճռել են, որ կորպորացիաների նվազագույն եկամտահարկը պետք է կազմի 15 տոկոս:

Եկամուտը պետք է հարկվի ոչ թե ընկերության գրանցման երկրում, այլ այն երկրներում, որտեղ տվյալ ընկերությունը եկամուտ է ստանում իր արտադրության կամ մատուցած ծառայությունների համար:

Անցած տասնամյակներում խոշոր միջազգային մի շարք ընկերություններ, Google-ը, Amazon-ը, Facebook-ը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մնացած հսկաները միլիարդավոր դոլարների հարկերից են խուսափել:

Այսօրվա պայմանավորվածությունները կընդգրկվեն հունիսի 11-ից 13-ը Բրիտանիայում գումարվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի օրակարգում:

7 պետությունների ղեկավարներից բացի, այդ գագաթնաժողովի մասնակիցների թվում կլինեն Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարներն, ինպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնդժո-Իվեալան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG