ԱԳ նախարարի 3 տեղակալներն ազատվել են պաշտոնից

Փոխվարչապետի պաշտոնակատարի որոշմամբ` Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանն ազատվել են արտաքին գործերի նախարարի տեղակալների պաշտոնից:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին արտգործնախարարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Արա Այվազյանը, նույն այդ օրը հրաժարական էր ներկայացրել նաև նրա տեղակալներից Գագիկ Ղալաչյանը: Նրա հրաժարականի մասին արդեն հայտնի դարձավ 4 օր անց` մայիսի 31-ին:

Երեկ ԱԳՆ-ից տեղեկացրին, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել նաև մյուս երեք արտգործնախարարները` Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը և Արմեն Ղևոնդյանը: Արմեն Ղևոնդյանին աշխատանքից ազատելու որոշում կառավարության էլեկտրոնային կառավարման կայքէջում չկա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում, նրան փոխարինում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: