Նախագահը ստորագրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանագիրը, հայտնում է նախագահականը:
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 4 օր առաջ: Այսօր ԱԳՆ-ում հրաժեշտի հանդիպման ժամանակ նա խոսել էր իր որոշման պատճառների մասին: