Մատչելիության հղումներ

Աննա Նաղդալյանն այլևս ԱԳՆ մամուլի քարտուղարը չէ


Աննա Նաղդալյանն այլևս չի կատարում Արտգործնախարարության մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:

Միաժամանակ նա հայտնել է, որ շարունակելու է աշխատանքը դիվանագիտական ծառայությունում:

Հիշեցնենք, որ 4 օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG