Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 81-ով, բուժվածներինը՝ 229-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Հայաստանում երեկ կատարվել է 2 հազար 771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 29-ին առողջացել է 229 մարդ, գրանցվել է 4 մահվան դեպք:

Մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 հազար 636 դեպք, որոնցից 212 հազար 981-ն` առողջացած, 4432-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ կատարվել 1 միլիոն 81 հազար 305 թեստավորում:

COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ: