Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմում շարունակում են քննարկել պատժամիջոցների հնարավոր ձևաչափը` ի պատասխան Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունների՝ կապված Ryanair ավիաընկերության օդանավի հետ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քերին Ժան-Պիեռը:
Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում նա հայտնել է, որ նախագահ Բայդենը խնդրել է «իր թիմին ուսումնասիրել այս հարցը և առաջարկել հետագա գործողությունների մի քանի տարբերակ»: Վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Հիշեցնենք, կիրակի օրը Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair-ի օդանավին ռումբի առկայության մասին կեղծ ահազանգով Բելառուսի օդային տարածքում վայրէջք է պարտադրվել՝ ուղևորների թվում գտնվող ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին կալանավորելու համար: