Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարում է՝ «Բելառուսը կարող է դադարեցնել իր տարածքով դեպի Եվրոպա թմրամիջոցների և ներգաղթյալների հոսքի դեմ պայքարը»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

«Բելառուսի իշխանությունները կարող են դադարեցնել իրենց տարածքով դեպի Եվրոպա տեղափոխվող թմրամիջոցների մաքսանենգության և թրաֆիքինգի դեմ պայքարը», - այսօր Մինսկում, խորհրդարանի նիստի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք կանգնեցնում էինք թմրամիջոցներն ու ներգաղթյալներին։ Այժմ դուք էլ նրանց կձերբակալեք և դուք էլ կդատեք», - դիմելով ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի խոսքով՝ իր երկրի դեմ «ոչ թե սառը, այլ սառցե պատերազմ է հրահրված»։

«Անզգույշ շարժումներ անելուց առաջ, սակայն, խորհուրդ կտայի հիշել՝ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Եթե այստեղ ինչ-որ բռնկում եղավ՝ կարող է հերթական համաշխարհային պատերազմը սկսվել», - հայտարարում էր Լուկաշենկոն։

XS
SM
MD
LG