ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ՝ կապված Մինսկում Ryanair ավիաընկերության հարկադիր վայրէջքի և Nexta Տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչի ձերբակալման հետ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին Բայդենն ասել է լրագրողներին տված հարցազրույցում:
Միջադեպի կապակցությամբ Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներն արդեն քննարկվում են, հաստարարել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ-ն ի՞նչ է պատրաստվում անել Լուկաշենկայի ռեժիմի պահվածքի հետ կապված:
«Ես չէի ցանկանա շահարկել այս թեման մինչև մենք [վերջնական որոշում չկայացնենք]», - ավելացրել է Բայդենը՝ չխոսելով մանրամասների մասին:
Ավելի վաղ Բայդենը բելառուսական իշխանությունների գործողությունները համարեց «զարհուրելի»՝ խոստանալով Եվրամիության հետ համաձայնեցնելով «համապատասխան» պատասխան տալ:
Նախագահը նշել է, որ Ryanair- ի միջադեպը «ուղղակի անարգանք է միջազգային նորմերի նկատմամբ»:
Կիրակի օրը Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության օդանավը Մինսկում արտակարգ վայրէջք է կատարել «ականապատման» ահազանգից հետո, ինչին հաջորդել է Պրոտասևիչի ձերբակալությունը։