Հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ըստ կուսակցության ֆեյսբուքյան էջի երկրորդն՝ Արտակ Զեյնալյանն է, երրորդը՝ Անի Խաչատրյանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։ Վաղը ժամը 18։00-ին լրանում է նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը։