Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհը թևակոխել է պատվաստանյութային խտրականության փուլ։
ՄԱԿ-ին կից առողջապահական կառույցը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ պաշար ունեցող երկրներին կոչ է արել չպատվաստել երեխաներին, փոխարենը դեղորայքը կիսել աղքատ երկրների հետ։
Այդ կոչին արդեն արձագանքել է Միացյալ Նահանգները։ Երկուշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ամերիկան պատրաստ է բաժանել պատվաստանյութի 80 միլիոն չափաբաժին կամ իր պահուստների 13 տոկոսը։
Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը համարվում է աշխարհի պատմության մեջ ամենախոշորը։ Bloomberg-ի տվյալներով՝ վարակի դեմ պատվաստանյութը հասանելի է 176 երկրներում։