Խորհրդարանն այսօր Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ: Այսպիսով, յոթերորդ գումարման Ազգային ժողովը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, իրավունքի ուժով ցրվեց, երկրում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նորի ձևավորվումը։
Նրա թեկնածությանը «կողմ» և «դեմ» քվեարկեցին մեկական պատգամավորներ, 76 պատգամավոր քվեարկեց «ձեռնպահ»:
Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 67 «կողմ» ձայն:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:
Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։
Վարչապետի ընտրության հարցով առաջին նիստը տեղի ունեցավ մայիսի 3-ին, և պայմանավորվածության համաձայն` խորհրդարանը միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրեց։
Տես նաև այստեղ