Ղրղըզստանը և Տաջիկստանը ավարտել են սահմանամերձ շրջանից զորամիավորումները հետ քաշելու գործողությունը:
Երկու երկրները բանակները մոտեցրել էին սահմանին անցյալ շաբաթ տեղի ունեցած արյունալի բախումների կապակցությամբ:
Ստորաբաժանումները հետ քաշելու համաձայնությունը ձեռք է բերվել Ղրղըզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարների մայիսի 1-ի բանակցությունների արդյունքում:
Ապրիլի 28-29-ը բախումների ընթացքում սպանվել է Ղրղըզստանի 34 և վիրավորվել է 178 քաղաքացի, ավերվել են տասնյակ բնակելի տներ և հիմնարկներ, 50 հազար մարդ տարհանվել է հակամարտության գոտուց:
Տաջիկստանը տվյալներ չի հրապարակել, «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության փոխանցմամբ՝ բախումներում սպանվել է առնվազն 16 և վիրավորվել է ավելի քան 90 մարդ:
Բախումը սկսվել է սահմանին գտնվող «Գոլովնոյ» վիճահարույց ջրամբարի շուրջ, որին հավակնում են թե՛ Ղրղըզստանը և թե՛ Տաջիկստանը:
Եվրոպական միությունը, ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը կողմերին կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել և բանակություններով կարգավորել հակամարտությունը:
Ինչպես և Կենտրոնական Ասիայի մնացած սահմանամերձ շրջաններում, Ղրղըզստանի և Տաջիկստանի 970-կիլոմետրանոց սահմանի դեմարկացիա չի իրականացվել, ինչն անցած երեք տասնամյակում բազմիցս հանգեցրել է վեճերի և ընդհարումների: