Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը և Տաջիկստանը համաձայնեցրել են հրադադարը


«Գոլովնոյ» ջրամբարը Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին, 30 ապրիլի, 2021թ.
«Գոլովնոյ» ջրամբարը Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին, 30 ապրիլի, 2021թ.

Ղրղըզստանի և Տաջիկստնի ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայմումին Յատիմովն այսօր հանդիպել և բանակցել են Բատկենի շրջանի ղրղըզական հատվածում:

Երկու պաշտոնյաները բանակցություններից հետո հաղորդել են, որ հարևան երկրները համաձայնության են եկել:

«Ղրղըզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը և հետ քաշել զորամիավորումները»,- ասել է Տաշիևը:

«Այսօր մենք սկզբունքային համաձայնության ենք եկել խաղաղություն ապահովելու և մեր երկրու երկրներում կայունությունը վերականգնելու շուրջ: Առաջիկայում մենք կլուծենք բոլոր խնդիրները, և մեր ժողովուրդները նորից կապրեն եղբայրության ու փոխըմբռնման պայմաններում»,- ասել է Յատիմովը:

Իրավիճակը Ղրղըզստանի և Տաջկստանի սահմանին սրվել է «Գոլովնոյ» ջրամբարի մոտ, որի պատկանելությունը կողմերը վաղուց են վիճարկում:

Ապրիլի 28-ին ղրղըզ և տաջիկ բնակիչների միջև տեղի է ունեցել ընդհարում, որին հաջորդել է երկու երկրների զինծառայողների բախումը:

Ղրղըզստանը պնդում է, որ տաջիկական կողմը գնդացիրներ, ականանետներ, և ռազմական ուղղաթիռներ է կիրառել:

Հակամարտության ընթացքում սպանվել է առնվազն 33 մարդ, վիրավորվել է ավելի քան 160 մարդ: Հրկիզվել և ոչնչացվել են տասնյակ բնակելի տներ և շենքեր, այդ թվում՝ դպրոց, սահմանապահ ուղեկալ և հրշեջ կայան: Հակամարտության գոտոյց տարհանվել է ավելի քան 27 հազար բնակիչ:

XS
SM
MD
LG