Մատչելիության հղումներ

Ղրղըզստանն ու Տաջիկստանը դուրս բերեցին զորքերը սահմանից


Բախումների հետևանքով ավերված շինություն Տաջիկստանում, 2-ը մայիսի, 2021թ․
Բախումների հետևանքով ավերված շինություն Տաջիկստանում, 2-ը մայիսի, 2021թ․

Ղրղըզստանն ու Տաջիկստանը ավարտել են զորքերի դուրսբերումը սահմանից։

Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ իրավիճակը սահմանին և դրան հարող տարածքներում կայուն է, անցած գիշերվա ընթացքում «միջադեպեր և կրակոցներ չեն գրանցվել»:

Համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որում ընդգրկված են երկու երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, շարունակում է ստուգումներ իրականացնել այն տարածքներում, որտեղ զորամասեր և ռազմական տեխնիկա էր տեղակայված։

Անցած շաբաթ «Գոլովնոյ» ջրամբարի շուրջ ծագած ղրղըզ-տաջիկական արյունալի ընդհարման հետևանքով Ղրղըզստանի կողմից սպանվել է 34 և վնասվածք է ստացել 178 մարդ, Տաջիկստանի կողմից սպանվել է առնվազն 8 և վնասվածք է ստացել ավելի քան 90 մարդ․ Դուշանբեն պաշտոնական տվյալներ դեռ չի հրապարակել:

Բախումների հետևանքով երկու կողմերում ավերվել են տասնյակ շինություններ, այդ թվում՝ սահմանային ուղեկալներ, կրթօջախների և բուժհիմնարկների շենքեր:

Բանակցություններից հետո երկու երկրները հայտարարել են, որ համաձայնեցրել են հրադադարը և հետ են քաշում բանակի ստորաբաժանումները:

XS
SM
MD
LG